Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

02 հուն 2021 12:37

Այնպիսի իրավիճակ է, որից կամ դուրս կգանք, կամ կմահանանք.Ադրբեջանական զորքի մուտքը ՀՀ տարածք Փաշինյնաի հրավերն է

«Ինչ որ մի ծառ էին կտրում Երևանի կենտրոնում, հազարավոր մարդիկ աղմուկ էին բարձրացնում, հիմա զինվորների դիեր են փտում… Ազգային աղետի առաջ կանգնած ոչ մի ինքնապաշտպանական բնազդ չի աշխատում»,- ասուլիսում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:


Ըստ նրա, այնպիսի իրավիճակ է, որից կամ դուրս կգանք, կամ կմահանանք:


Փաստաբանի խոսքով, իրավիճակը ցույց տվեց, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը զուրկ է մտածելու ունակությունից, իրոք, հավատացել էր, որ մի տգետ դրամաշորթ գեղցի գալու է և իր ոհմակի հետ միասին կառուցի «երջանիկ Հայաստան», որտեղ պետք չէ սովորել, աշխատել, կարելի է նստել թախտին ու տեսնել, թե ոնց են բերում ու գումար բաժանում, դու էլ երջանիկ ապրում:


«Ապուշության ծայահեղ աստիճան է, որը պատեց մեր հանրության զգալի մասին:
Ինչպես այս ամենից դուրս գալ՝ դժվարանում եմ հիմա ասել»,- ասաց Տ. Աթանեսյանը:


Նա նշեց, որ թուրքը Հայաստանի տարածքում է, ստորացնում է հային, այս մարդիկ գնում են համերգ:


«Նիկոլզմն է խնդիրը: Չգիտեմ, ով է այս ամենը կազմակեպել մեր ագզի գլխին, բայց ով կազմակերպել է, չար հանճար է, որ մեզ ուսումնասիրել է շատ ավելի լավ, քան ինքներս մեզ գիտենք:


Մենք իրականում  ջրբաժանի առջև ենք, լինել-չլինելիության հարց է: Մարդիկ ինչո՞ւ են պաշտում Նիկոլին, որովհետև իրենց նման է՝ տգետ, փնթի, անլվա, ընտանեկան լուրջ պրոբլեմներով, ինչքան հասկացա: Իրենց նման է՝ սովորել պետք չի, մարդ լինել պետք չի, առաքինություն պետք չի»,- ասաց փաստաբանը:


Տիգրան Աթանեսյանի խոսքով, միանաշակ է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ծախել է 5 միլիարդով:


«Մարդ, որ 100 դոլարով հոդված էր գրում, հետո էլի ուզում,  այս տիպի մարդը ո՞նց կարող է չվերցնի գումարը, չպայմանավորվի, մանավանդ եթե գիտի, որ զանգվածներին ինչ ասում, լսում են, տոտալ վերահսկում է, ընդդիմացող չունի: Ալիևն էլ հո  հիմար չէ սրա ձեռքն այդքան փող տա միանգամից, մաս-մաս է տալիս:


Համոզված եմ՝ Աննա Հակոբյանի հիմար նկարները՝ մազերը ֆենած, ավտոմատով վազվում է, պատահական չէ: Այնպես չէ, որ Աննա Հակոբյանը շփոթվել է, հատուկ նկարվել է ու տարածել: Մեհրիբան Ալիևայի պատասխանն է Աննա Հակոբյանի՝ իրեն Շուշիում թեյ խմելու ու մուղամ լսելու  հրավերին:


Վրեժխնդրություն է եղել, հաջորդ տրանշից առաջ ասել են՝ կնոջդ  կասես ավտոմատով վազվզի, նկարվի: Այս կարգի է ստորացել: Միասին են աշխատում: Կամաց-կամաց իր փողն է ստանում, թե որտեղ է ծախսելու, կհասցնի, թե չէ, չգիտեմ»,- ասաց փաստաբանը:


Նա նշեց, որ ադրբեջանական զորքի մուտքը ՀՀ տարածք Նիկոլ Փաշինյնաի հրավերն է. «Թե ինչ ստոր նպատակ ունի, չգիտեմ, միգուցե նրա համար է, որ պահի տակ ռազմական դրություն հայտարարեն, ընտրությունները չեղարկեն: 


Չեմ կարող դրա ստոր մտքերն ու նպատակները կռահել, բայց որ վատ բան է, միանաշանակ: Ադրբեջանցիներն իրենց ոտքով չեն եկել, սրա հրավերն է եղել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր