ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

02 հուն 2021 13:21

Զոհվածի ծնող գիտեմ, ով ասում է՝ մերսի Նիկոլ ջան, փողն ամեն ամիս հաշվիս նստում է

Ես զոհվածի ծնող գիտեմ, ով ասում է՝ մերսի Նիկոլ ջան, փողն ամեն ամիս հաշվիս նստում է: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:


«Նա ուրախանում է, որ վարկերն է փակել: Էտ տղան իր համար միշտ ծախս էր լինելու, ես շատ սարսափելի բան եմ ասում, բայց այդ տիպի մարդկանց համար երեխան ծախս է: Ու մեկ էլ այդ երեխան չկա, պրոբլեմը չկա ու այդքան փող տվեցին, բա կսիրի Նիկոլին էլի»,-ասաց նա:


Աթանեսյանը նշեց, որ կա նման զանգված ու կա Գեղամ Նազարյանի նման հայրեր, որոնց կյանքն ավարտվել է երեխայի մահվամբ. «Կա Գեղամի նման ծնող, ով հայ մարդ է, հայ ծնող, բայց մի մոռացեք, որ կան մարդիկ, ովքեր ուրախացել են, որ վարկ են փակել: Բացի դրանից, կայուն եկամուտ ունեն, իրենց տղան մահացել է, բայց կայուն եկամուտ ունեն»:
***
Կան ուղեկցող մեքենաներ, որոնք ուղեկցում են զինվորների մասունքները դեպի հուղարկավորություն: Մոտենում են այդ ուղեկցող մեքենաներին, տեսնում են, որ մեկի համարները 3 հատ զրոյով է, մյուսին՝ ոչ: Հարցնում են՝ կլինի՞ այդ 3 զրոյովը գա: Երեխուն է թաղում, երեխուց բան էլ չի մնացել, հայրենիքի համար զոհված զինվոր է թաղում, բայց 3 զրոյի մասին է մտածում: 


Աթանեսյանի խոսքերով, պետք է առերեսվել իրականության հետ, որը մերժել ենք. «Մենք մեզ արիացու տեղ ենք դնում, բայց արիացի չենք, եթե եղել ենք, նվիրել ենք օսմանցիներին, հիմա իրենք են արիացիները: Պետք է գտնենք մեր սխալները, մարդիկ կան, որ փորձում են անել դա, ինչ-որ բան շտկել, բայց այդ մարդիկ քիչ են»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր