Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները, վիրավորներ կան          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունվարի18-ին       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

02 հուն 2021 14:10

ԱՆ-ն նոր հայտարարություն է տարածել.Այդ պարկերը հատուկ են`նախատեսված դիակների և մասունքների պահպանման համար

Առողջապահության նախարարությունը քիչ առաջ նոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.


«Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, առողջապահության նախարարությունը հայտնում է`


Ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն: Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների պահպանման համար: Ի դեպ, վերջիններն օգտագործվել են ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ` Արցախյան երկրորդ` 44-օրյա պատերազմի ժամանակ` դիտարկվելով արտակարգ իրավիճակներում և պատերազմական գործողությունների ընթացքում, մեծաքանակ զոհերի դեպքում, դիակների տեղափոխման պահպանման համար նախատեսված հատուկ պարկեր:


Նշենք, որ այդ պարկերի վրա գրվում են փորձաքննության հերթական համարները, քննչական կոմիտեի կողմից նշված հերթական համարը, ինչպես նաև հայտնաբերման վայրը, թե դին կամ մասունքը որտեղից է բերվել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր