Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 հուն 2021 15:46

Տեսանյութ.Ինչի՞ են բաց թողնվել գեներալ Մակարյանը, հրամանատար Արսենն ու Նշան Վարդանյանը, նրանք հանցագործ ու դավաճան են

Կառավարությունը 8 ամիս է՝ տանել–բերելով խաբում է, ինչքա՞ն կարելի է, մենք էլ ենք մայր, քոռ դանակով մեր վիզը կտրում են։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Էջմիածնի զորամասից զորակոչված անհետ կորած զինծառայողի մայրը։


«28 տարեկան երեխայիս տարան, երկու փոքր երեխան անհայր են մնացել։ Մինչեւ ե՞րբ պետք է խաբված մնամ։ Երեխեքի ոսկորները լցրել են մեշոկների մեջ, էն երեխեքի, որոնց ամեն մի ոսկորը արժանիք ունի, մի տան ծուխ է, բայց մեր Կառավարությունը աչքերիս թոզ փչելով ամեն ամիս խաբում է, ոչ հաստատում են, ոչ բերում են, ոչ էլ մի բան,  էլ առողջություն չի մնացել»,– վրդովված ասաց կինը։




Հոկտեմբերի 21–ից այս կողմ, մայրը որդուց որեւէ լուր չունի։ Միայն գիտի, որ որդին Զանգելանի ուղղությամբ է անհետացել։


«Գեներալ Մակարյանի հրամանով են գնացել, իսկ նա ասում է, թե վրիպում է եղել։ Գեներալ Մակարյանը մեկ ամսից ավել թաքնվել է պալիգոններում, հրամանատար Արսենի, Նշան Վարդանյանի հետ, ոչ մեկ չի իմացել, իրենք երեքն էլ հանցագործ ու դավաճան են, ու այսօր չեն պատժվել, ստորագրությամբ բաց են թողնվել, ինչի՞ համար, դավաճանն այսօր չի պատժվել»,– ասաց անհետ կորածի մայրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր