Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը          ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում       Վերջին անգամ նման ձմեռ ունեցանք 2017թ-ին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել    

04 հուն 2021 10:31

Պետք չէր դիմել ՀԱՊԿ, այդպես մենք լեգիտիմացրել ենք ռազմական երանգավորումը, ինչին ձգտում էր Ադրբեջանը

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես պնդում եմ, որ ՀՀ-ն մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժած զինված խմբավորումների համար ոչ թե պետք է դիմեր ՀԱՊԿ, այլ պարզապես պետք է հատուկ գործողություն իրականացներ և ձերբակալեր զինված խմբավորումների անդամներին , որոնք մեզ համար ինչ-որ ահաբեկչական խմբավորում են, և ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրանք առաջադրեր։

ՀՀ-ն պաշտոնապես հարցը տարել է ռազմական դաշտ, մինչդեռ այն կարելի էր տանել իրավական դաշտ և թույլ չտալ, որ Ադրբեջանը հետագա ռազմական գործողություններով ահաբեկի։

Միտումնավոր մանիպուլացվում է այս պնդումս, թե իբրև ես ռազմական բախում եմ ուզում, մինչդեռ ես պնդում եմ, որ ռազմական դաշտ չպետք է տեղափոխվեր՝ դիմելով ՀԱՊԿ-ին։ Այդպես մենք լեգիտիմացրել ենք ռազմական երանգավորումը, ինչին ձգտում էր Ադրբեջանը։

Իրավական դաշտով մենք նույնիսկ կարող էինք միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանի զինված խմբավորումներին քշել ՀՀ տարածքից։

Հարցը ռազմականացվել է անհեռատես , կամ անտեղյակ քաղաքականության պատճառով և մարդկանց մեղադրում են հարցին ռազմական որակավորում տալու համար։

Եթե ուշադիր լինեք Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությանը մեր վեց տղաների մասով, ապա նրանք տարել են իրավական դաշտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր