Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»          Տեսանյութ. Կոշիկները տափակացրեք, եղունգները կարճացրեք. մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք       Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է    

04 հուն 2021 11:02

Ապշեցուցիչ տեղեկություններ . Փաշինյանի հրամանով զինվորներին հրահանգ է իջեցվել ադրբեջանցիներին դիմադրել միայն բահերով և քարերով, նաև՝ ձեռնամարտի բռնվելով

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ «Ափշեցուցիչ տեղեկություններ է մեզ փոխանցել մեր աղբյուրը։ Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով հրահանգ է իջեցվել, Գեղարքունիք և Սյունիք ներխուժած ադրբեջանցիներին դիմադրել միայն բահերով և քարերով, նաև՝ ձեռնամարտի բռնվելով: Նաև պարզվում է, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին 32 ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը հենց նման հանգամանքներում է զոհվել:

Այդ օրը, զինվորներին ուղարկել են հետ վերցնելու կորցրած դիրքերը, բայց չեն տրամադրել զենք: Նրանց հարցին, թե ինչպես է դա հնարավոր, մատնացույց են արել բահերը, ավելին՝ բացատրել են, որ աղմուկաղաղակը, թշնամու մոտ վախի ու խուճապի տպավորություն կստեղծի, կստիպի թշնամուն լքել գրաված դիրքերը:

Զավեշտն այսքանով չի ավարտվում, պարզվում է՝ օրերս Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, Արշակ Կարապետյանն օրերս Գլխավոր Շտաբ է հրավիրել 20 ուժային սպորտաձևերի ֆեդերացիաների ղեկավարների և «սենսացիոն» առաջարկությամբ հանդես եկել՝ լավագույն տվյալներ ունեցող մարզիկներից կազմել խմբեր և ուղարկել սահմանային հատվածներ՝ ձեռնամարտով դիմագրավելու թշնամու ներխուժմանը, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արգելված է որևէ պարագայում զենքի կիրառումը:

Երբ ֆեդերացիաների նախագահներն ապշահար նայել են Կարապետյանին, վերջինս «հանգստացրել է», թե հայրենիքին մատուցած ծառայություններն անվճար չեն՝ օրը 5 հազար դրամ գումար կտրամադրեն: Այս հայտարարությունից հետո ներկաներն ավելի են այլայլվել և երբ հետաքրքրվել են, թե ինչ երաշխիք, որ թշնամին չի կրակի, Կարապետյանը հայտարարել է, թե այ այդ մի բանը չեն կարող ապահովել:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բահերով կռվող զինվորների մասին լեգենդը հորինած ընդդիմությունը, ով այսօր իշխանության է, բառիս ուղիղ իմաստով անում է այն, ինչում մեղադրում էր նախորդ իշխանություններին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր