«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

04 հուն 2021 12:22

Անցել են շանտաժի լեզվի. եթե այս օրերին չվերադառնան Հայաստան, հետագայում լուրջ խնդիրներ կունենան

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը  հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ժողովուրդն ասում է․ «Ձվածեղի խաթր թավի պոչն էլ կլիզեն»։

Հիմա մեր համայնքապետերինն է։ Բան ու գործ թողած՝ առավոտից իրիկուն զանգում են արտերկիր՝ ժամկետային զորակոչից խուսափած իրենց համերկրացիներին, խոստանում, թե մայիսի 19-ից ուժի մեջ մտած համաներման օրենքով կկարճվեն նրանց դեմ հարուցված գործերը, եթե գան, քվեարկեն հօգուտ գործող իշխանությունների, հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»։

Միաժամանակ, իբր թե նրանց ճակատագրով խորապես մտահոգ, զգուշացնում են՝ եթե այս օրերին չվերադառնան Հայաստան, հետագայում լուրջ խնդիրներ կունենան։

Երեկ ու նախորդ օրը սուտն ու կեղծիքն էր օրվա բախտախնդիրների զենքը, հիմա էլ անցել են շանտաժի լեզվին։ Տեսնենք վա՞ղվա վրայով ինչ կմոգոնեն։ Դա էլ հո հայրենիք պաշտպանել չէ, գերի վերադարձնել չէ, զոհվածների դիակներ ու մասունքներ պարտակել չէ, որ չկարողանան։ Բա այսքան ժամանակ ինչո՞վ են զբաղված»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր