Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

04 հուն 2021 13:52

Տեսանյութ.Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի լրագրողներ են պայթել ականի վրա․ կան զոհեր

AzTV- ի և - ադրբեջանական ԶԼՄ աշխատակիցները պայթել են նոյեմբերի 25-ին թշնամուն առանց կրակոց հանձնցած Քարվաճառում։

Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի հեռուստատեսության (AzTV) օպերատոր Սիրաջ Աբիշևը և AzerTAc-ի աշխատակից Մահարրամ Իբրահիմովը (Ալիօղլու) մահացել են Քարվաճառի շրջանում ծառայության ժամանակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է AzTV-ի նախագահ Ռովշան Մամեդովը:

«Դեպքը հայկական վանդալիզմի և թշնամու կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունների մեկ այլ օրինակ է: Ադրբեջանի Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ՓԲԸ-ի անունից մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում մեր երկու գործընկերների ընտանիքներին», - ասել է Ռովշան Մամեդովը՝ մեղքը բարդելով հայկական կողմի վրա։

Բացի այդ, վիրավորվել են նաև AzTV- ի տնօրեն Էմիլ Մամեդովը, ավտոբուսի վարորդը եւ տեղի բնակիչ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր