Մեծ Բրիտանիան ծրագրում է մշակել հեռահար հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Ռուսաստանի միջուկային զենքը          Ալավերդին վստահում են Ռուսաստանի քաղաքացուն, որը նույնիսկ սեփական գույքը չի կարողանում կառավարել․ «ՉԻ»       Փաշինյանը հավերժ չէ.Կարևոր է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում կամուրջներ չայրել, այլապես հարաբերությունները կարգավորել արդեն չի հաջողվի    

05 հուն 2021 11:17

Տեսանյութ.Սահմռկեցուցիչ կադրեր. ինչպես են «բեռնաթափում» զոհված զինծառայողների մարմինները, 18+

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը սահմռկեցուցիչ կադրեր է հրապարակել, թե ինչպես են զինվորների մարմինները քարշ տալով տեղափոխում Աբովյանի դիահերձարան։


Ղուկասյանը զգուշացրել էր, որ ցանկացած սխալ ու սուտ տեղեկություն տարածելուց հետո կհրապարակի տեսանյութեր, թե ինչպես են ինչպես են «բեռնաթափում» մարմինները։


Հարազատները նյարդայնացել են ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությունից, թե Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածը «սարքած է, ծնողներին փող են տալիս, որ նման բան սարքեն»։ Ղուկասյանը հայտնել է, որ ինքն իր խոստումի տերն է ու հրապարակել է երկու տեսանյութ, որոնք վերցված են Աբովյանի դիահերձարանի հարակից տարածքի տեսախցիկից՝ կատարված մայիսի 31-ին։


Տեսանյութերից մեկում տարածք է մոտենում մեկ «ՈՒազ» մակնիշի մեքենա, որի մեջից հանում են մեկ մարմին, ապա մյուս տեսանյութում մոտենում է մեկ այլ մեքենա, որը ամբողջությամբ լի է մարմիններով։ Ըստ հարազատների՝ երկու տարբեր վայրերից են բերված մարմինները։


Նույն օրը բերվել է 21 մարմին, որը ըստ իշխանությունների պնդմամբ բերվել է Հերացի կոնտրոնից, իսկ Մարտունու դիահերձարան օրերս տեղափոխվել է 30-ից ավելի մարմին, ծնողերը պնդում են, որ դիահերձարանում արդեն եղել են տասնյակ մարմիններ։


Տեսանյութում հայհոյանքներ են հնչում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր