Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը          Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն       «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա    

05 հուն 2021 13:18

Human Rights Watch-ի` ադրբեջանցի լրագրողների մահվան վերաբերյալ տարօրինակ գրառումը

Human Rights Watch-ի Եվրոպական և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Գիորգի Գոգիան Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կապված Արցախի Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի լրագրողների և մեկ պաշտոնյայի մահվան հետ:

«Քելբաջարի մերձակայքում հակատանկային ականի պայթյունի արդյունքում երեք խաղաղ բնակիչ է զոհվել: Մտահոգիչ է, եթե ականը վերջերս է տեղադրված եղել և ուղղված է եղել խաղաղ բնակիչների դեմ: Ականները մշտական վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար և խոչընդոտում են հետկոնֆլիկտային վերակառուցմանը»,- գրել է Գիորգի Գոգիան:

Տարօրինակ է միջազգային կազմակերպության պաշտոնյայի՝ «եթե ականը վերջերս է տեղադրված եղել և ուղղված է եղել խաղաղ բնակիչների դեմ» արտահայտությունը, քանի որ ՀՀ իշխանությունների կողմից Քարվաճառը հանձնվել էր նոյեմբերի 25-ին, հետևաբար, հայկական կողմը չէր կարող «վերջերս» ական տեղադրել հանձնված տարածքում։ Ավելին` Քարվաճառը պատերազմական գոտի է եղել, իսկ նման դեպքերում ականապատումը ոչ մի ապօրինի տարր չի պարունակում` պատերազմական օրենքների համաձայն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր