Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

05 հուն 2021 13:34

Ռուսաստանը կա, եղել է և կլինի, ինչպես և ԱՄՆ-ն․ դրա հետ պետք է հաշտվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կա, եղել է և կլինի, ինչպես և ԱՄՆ-ն․ դրա հետ պետք է հաշտվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները մե՛նք չենք հասցրել ներկայիս վիճակին։ Չէ որ մենք առաջինը ոչ մի քայլ չենք ձեռնարկել, որը վնաս է հասցրել ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Մենք երբևէ պատժամիջոցներ սահմանե՞լ ենք Միացյալ Նահանգների դեմ։ Հենց ԱՄՆ-ն է մեր դեմ պատժամիջոցներ սահմանել և շարունակում է յուրաքանչյուր պատրվակի դեպքում և առանց որևէ պատճառի սահմանել։ Թեև պատճառը մեկն է՝ մեր գոյությունը։ Բայց դուք պետք է համակերպվեք դրա հետ։
 
Ռուսաստանը կա, եղել է և կլինի, ինչպես կա և կլինի Միացյալ Նահանգները, որն աշխարհում կարևոր դեր է խաղում։ Ես շատ կցանկանայի, որ այդ երկիրը կայունացնող դեր խաղար»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստում հայտարարել է ՌԴ նախագահը։
Պուտինը հույս է հայտնել, որ հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իր հանդիպումը կառուցողական կլինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր