Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը          Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ       Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»    

07 հուն 2021 13:35

Տեսանյութ.Տո ա՛յ բոմժեր, դուք 18.000 դրամ տեսա՞ծ էիք ձեր կյանքում, հիմա էլ 200.000-դոլարանոց սաֆարիներ եք վայելում, եկել եք ժողովրդին սպառնում ե՞ք

Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ նախկին ղեկավարներից մեկի որդին, այդ մարդու նախագահությունից հետո 18 մլն դոլար կանխիկ գումար է մուտքագրել սեփական հաշվին: Տո ա՛յ բոմժեր, դուք 18.000 դրամ տեսա՞ծ էիք ձեր կյանքում, հիմա էլ 200.000-դոլարանոց սաֆարիներ եք վայելում, եկել եք ժողովրդին սպառնում ե՞ք: Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը.

«Նրանց իշխանավարումը եղել է սեփական ժողովրդին դուելի հրավիրելը և գնդակահարելը: 2008թ-ի մարտի 1-ին էլ են դուելի հրավիրել ու գնդակահարել, ընդ որում՝ առանց հրավերի»,-ասաց նա:

Փաշինյանը մեջբերեց նաև Վազգեն Սարգսյանի խոսքերը՝«աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ, և երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա» և դիմեց քաղաքացիներին.

«Այդ ո՞վ էր ուզում Մեղրին տալ օտարին: Եվ այս իրողություններն այսօր ուզում են շուռ տալ, գլխիվայր շրջել: Ասյօր մենք շատ բարդ և ծանր ընտրության առաջ ենք կանգնած, մենք պետք է պաշտպանենք կամ չպաշտպանենք մեր քաղաքացիությունը,ինքնիշխանությունը, պետականությունը: Ես ձեզ կոչ են անում, հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր և քվերակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության, ինքնիշխանության, անվտանգության և ապագայի օգտին»,-ասաց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր