Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

08 հուն 2021 11:05

Տեսանյութ.Փաշինյանը խոստովանել է, որ ուղիղ կապի մեջ է Ալիևի հետ. Որ մարզով է Ադրբեջանը կապվելու Նախիջևանի հետ

Նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի կողմից երաշխավորված անվտանգ ենթակառուցվածքներով պետք է կապնվեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Քանի որ նույն այդ կապիտուլյացիոն հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջան է դարձել Քարվաճառը, այդ կապը պետք է իրականացվի Վայոց ձորի մարզով: Այսինքն, Ջերմուկի մոտով պետք է գան Վայքով, Խնձորուտ գյուղով, Խնձորուտ-Զառիթափ ճանապարհով գնան Նախիջևան: Սա այն է, ինչը ստորագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ դրա ձախողման համար պետք է վռնդել Նիկոլ Փաշինյանին:


Նրա խոսքերով, բացի այդ, Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ուղիղ կապի մեջ է գտնվում Ադրբեջանի նախագահի հետ, բանակցություններ է վարում ու այդ բանակցությունների նպատակը ոչ թե մեր գերիների վերադարձն է, կամ աճյունների վերադարձը, այլ այն է, որ տեղորոշեն հայ-ադրբեջանական սահմանը՝ դրանով Արցախը հանձնելով Ադրբեջանին առանց որևէ կարգավիճակի. «Նաև քննարկվում է, որ հնարավոր է քննարկվի այսպես կոչված անկլավների հարցը, որը հնարավոր է հանձնեն Ադրբեջանին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր