Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 3-ի համար       Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

08 հուն 2021 11:39

Բաքվում դատում են գերեվարված հային.դատական ​​ֆարս են սկսել եւս մի քանի տասնյակ գերեվարված հայերի դեմ

Գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին դատում են Բաքվում:


Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջին նիստը տեղի կունենա այսօր Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Էլբեյ Ալլահվերդիեւի նախագահությամբ: «Դատախազը կկարդա մեղադրական եզրակացությունը, իսկ ամբաստանյալը ցուցմունք կտա»,- հայտնում են լրատվամիջոցները:




Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանը (ծնվ. 1979 թ.) մեղադրվում է որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու մեջ: Դրա համար հիմք է հանդիսացել գերեվարվածի քաղաքացիությունը:


Մինչդեռ Բաքվում անհնար է չիմանալ, որ հայկական սփյուռքի բազմաթիվ որդիներ ինչպես Ադրբեջանի կողմից սանձազերծված երկրորդ, այնպես էլ առաջին պատերազմի ընթացքում օգնության են շատպել իրենց պատմական հայրենիքին: Նրանց որպես «վարձկաններ» ներկայացնելն առնվազն հիմարություն է:


Բացի Վիգենից, Ադրբեջանի իշխանությունները դատական ​​ֆարս են սկսել եւս մի քանի տասնյակ գերեվարված հայերի դեմ՝ ծիծաղելի մեղադրանքներ ներկայացնելով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր