Իսկ գուցե Աստված երես է թեքել մեզանից...Ուզում եմ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ
![](https://panorama.am/news_images/839/2515086_1/196098957_4467808059937025_4239308359727654053_n_667.thumb.jpg)
«Դրա համար կան տարբեր բացատրություններ, կարող են լինել, չէ՞ քաղաքական ռազմական, աշխարհաքաղաքական, բարոյաքաղաքական, տնտեսական և այլն:
Ձեր բնակավայրը բերող ճանապարհն անցնելիս այսպիսի մի միտք անցավ մտքովս, տարօրինակ թող չթվա ձեզ, ժողովուրդ, ուղղակի ձեզ հետ կիսվում եմ. իսկ գուցե Աստված երես է թեքել մեզանից այնպես ինչպես գրված է 12-րդ Սաղմոսում՝ «մինչև երբ, տեր, պիտի մոռանաս մեզ իսպառ»»:
Այնուհետև Արագածավան համայնքի բնակիչներին Փաշինյանը «մի նորություն» ասաց.
«Ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ: Մենք դրախտում ենք ապրում և այս միտքը ծագում է շատ հաճախ, երբ որ հանրապետության տարբեր հատվածներ շրջագայելու առիթ եմ ունենում: Մենք իրականում դրախում ենք ապրում, բայց մենք ի վիճակի չենք եղել մինչև օրս մեր դրախտը վայելել:
Մենք ապրում ենք եդեմի այգում, որի մեծ մասը անմշակ է: Մենք ապրելով դրախտում՝ ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը մեզ համար դրախտ դարձնել:
Մեր խնդիրը հետևյալն է՝ նկատել մեր իսկ դրախտն ու դրախտավայր դարձնել մեր իսկ դրախտը, իսկ դա հնարավոր է միայն աշխատելու պարագայում»: