Գործընթացը սկսվել է.«Պատրաստվեք քաղաքացիական վրեժի».«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: «Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու», – ասաց նա: Փաշինյանը զգուշացրեց՝ ամենադաժան քաղաքական վենդետա է լինելու:
«Հանկարծ չփորձեք թպրտալ, կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած՝ դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի», – ասաց նա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հրահանգ է տրվել, որ իրավապահներն ավարտեն իրենց վարույթում գտնվող գործերը, բեռնաթափվեն, որպեսզի պատրաստ լինեն զբաղվել վենդետաներով ընտրություններից հետո:
Սակայն այստեղ էլ ուշագրավն այն է, որ չնայած այս հրահանգին՝ դատավորներից շատերը գտնվում են արձակուրդում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 09․06.21թ համարում։