Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

09 հուն 2021 10:31

Սամվել Ալեքսանյանն էլ ունի իր «ստրախովկան»,չգիտեն էլ , թե ում համար պետք է աշխատեն, որ «տոկոսներ խփեն».«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ, 2018-ից հետո առաջինը դավանափոխ եղած գործարար Սամվել Ալեքսանյանի թիմն անորոշության մեջ է։ Նրանք չգիտեն, թե ում համար պետք է աշխատեն, որ ուժի համար «տոկոսներ խփեն»։ Մինչ այս պահը նրանց հրահանգ չի իջեցվել, ինչպես 2018-ի խորհրդարանական ընտրություններին էր, երբ հավաքում էր տղերքին, ժողով անում ու ցուցումներ տալիս, թե ով ինչ պետք է անի։ Եվ ներքին օղակների աշխատողները նաեւ այդ փուլում փող աշխատելու հնարավորություն էին ստանում։


Թիմակիցները չեն բացառում, որ Ալեքսանյանն իրեն բնորոշ հոտառությամբ հասկացել է, որ իշխանական նավը խորտակվում է, «ստրախովկա» է պահում։ Նա էլ, ինչպես շատերը, կասկածներ ունի, որ Փաշինյանի իշխանությունը չի վերարտադրվի, եւ որոշել է աշխատել խիստ զգուշավոր, բացառապես ամենավստահելիների միջոցով եւ չվտանգել իր կարողությունը»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․06.21թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր