Իրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին աջակցելուց          Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում       Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը    

10 հուն 2021 12:50

Փաշինյան, Քոչարյանի հետ ձեր դուելը հետո կանեք,արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե ով է շեղվել հեղափոխական օրակարգից

«Ինքնիշխան Հայաստան» ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի։


«Տարբեր լրատվամիջոցներից բանավեճերի առաջարկ ենք ստանում. ասեմ, որ բանավեճի իմաստ կա Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իրենք պետք է պատասխան տան արածների ու չարածների համար: Մնացածից շատերին հարգելով հանդերձ՝ բանավեճ չունեմ մեծ հաշվով:


Նիկոլ Փաշինյան, Քոչարյանի հետ ձեր դուելը հետո կանեք, չեն գալիս հետդ բանավեճի, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե «Մերժիր Սերժին» և «Իմ Քայլը» հեղափոխական շարժումներից ով է շեղվել հեղափոխական օրակարգից:
Սպասում եմ»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր