Հայտարարություն.Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, Շուշի,սպառնալիքի և ուժի ցուցադրման նոր փորձ է          Մոնտաժված խոսակցությունը եղել է 2020-ի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան.իսկ ինչու հիմա վեր հանվեց       Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` մինչդեռ միտումնավոր «դրել է իր տակն» ու սպասել,չի համաձայնել. Ավագյան    

10 հուն 2021 15:43

Տեսանյութ. Ե՞րբ պարզ դարձավ, որ Փաշինյանը ազգակործան պատուհաս է...Գնահատել եմ ոչ թե Նիկոլին, այլ Թորոսյանի և Ավինյանի աշխատանքները և չեմ զղջում

Համավարակի դեմ պայքարում իր հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը խրախուսել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Տիգրան Ավինյանին և Արսեն Թորոսյանին։


2020 թվականի ապրիլի 7-ին հեղինակած «Պատերազմական իրավիճակի թելադրանքով» հոդվածում ՀՀ առաջին նախագահը անդրադարձել էր համավարակի դեմ պայքարին ու ասել, որ գործող իշխանությունները, չնայած ինչ-ինչ թերությունների, այնուամենայնիվ պատասխանատու կերպով են վերաբերում իրավիճակին։ Լրագրողի հարցին՝ ե՞րբ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ազգակործան պատուհաս է, ՀՀ առաջին նախագահը պատասխանեց.


«Այդ ժամանակ գնահատել եմ ոչ թե Նիկոլին, այլ Թորոսյանի և Ավինյանի աշխատանքները և ես չեմ զղջում։ Այդ մարդկանց պետք էր խրախուսել, ամեն կողմից հարվածում էին։ Ինչքան ուզում եք հարվածեք՝ գործը անողը իրենք են, ուրիշ մարդ չկա։ Ես նրանց քաջալերեցի։ Սա էր ամբողջ գաղտնիքը»։


ՀՀ առաջին նախագահը հայտնեց, որ ամբողջ աշխարհի համար համավարակը անակնկալ էր, ոչ մի երկիրր պատրաստ չէր։ Երկրներ եղան, որ մեզանից ավելի ծանր վիճակում էին՝ Իտալիան, Ֆրանսիան։


«Դա իսկապես պատերազմ էր՝ առանց ֆրոնտի, ոչ ճակատ կար, ոչ՝ թիկունք»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր