Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

10 հուն 2021 18:10

Տեսանյութ.Սահմանամերձ գյուղում գյուղապետի դերում պետք է լինի զինվորական, որը վստահություն կներշնչի սահմանի անվտանգության առումով

Տեսանյութ.Սահմանամերձ գյուղում գյուղապետի դերում պետք է լինի զինվորական, որը վստահություն կներշնչի սահմանի անվտանգության առումով«Հայացք» մամուլի ակումբում Վերելք կուսակցության  նախընտրական ցուցակի ներկայացուցիչներ՝ կուսակցության փոխնախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոցենտ  Արտակ Հարությունյանը, պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը և պահեստազորի փոխգնդապետ, անկուսակցական Սիմյոն Բաբայանը խոսեցին քարոզարշավի ընթացքի, զինծառայողների սոցիալական խնդիրները որպես Վերելք կուսակցության առաջնահերթության մասին:

Արտակ Հարությունյանը նշեց, որ Վերելքը ռազմաքաղաքական բնույթի կուսակցություն է, քանի որ կուսակցական կորիզը կազմում են պահեստազորի զինծառայողներ և մտավորականներ. «Եթե մենք խոսում ենք պետության անվտանգության մասին պետք է գիտակցենք, որ այն մեկ կառույցի գործ չէ, այլ պահանջում է համալիր աշխատանք»,-նկատեց Արտակ Հարությունյանը:

Վերելքի ներկայացուցիչները ճիշտ են համարում, որ սահմանամերձ գյուղում գյուղապետի դերում պետք է լինի գնդապետ, փոխգնդապետ, սպա, որը գյուղացիների մոտ վստահություն կներշնչի սահմանի անվտանգության առումով:
Վերելք կուսակցության կարգախոսն է՝ «Միտք, Միասնություն, Ուժ»:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր