Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

11 հուն 2021 17:00

Հատուկ օպերացիա. Ոստիկանությունը հրապարակել է Արմավիրի նախկին քաղաքապետի ձերբակալման տեսանյութը

Ոստիկանությունը հրապարակել է Արմավիրի նախկին քաղաքապետ ռուբեն Խլղաթյանի ձերբակալման տեսանյութը:


Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հունիսի 10-ին ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիրի նախկին քաղաքապետը, որն ընդգրկված է նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատրաստվում է 9 միլիոն դրամ փոխանցել Ջանֆիդա գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու:


Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ  նույն օրը Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդա գյուղի բնակիչը բռնվել են 9 միլիոն դրամ ընտրակաշառքի գումարը փոխանցելու պահին ու բերման ենթարկվել բաժին: Հարուցված քրեական գործի շրջանակներում նրանք ձերբակալվել են։ Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք տան բակ են նետել իրենց ձեռքի պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ: Հանգամանքները քննությամբ պարզվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր