Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»          Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները       Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա զnh և տուժածներ    

14 հուն 2021 13:44

Ապօրինի ներգաղթյալները մեկ օր ժամանակ ունեն՝ լքել ՌԴ տարածքը

Անցյալ տարվա ապրիլից կորոնավիրուսային համաճարակի հետ կապված Ռուսաստանում գործող օտարերկրյա քաղաքացիների համար արտոնությունները երկարաձգել չի նախատեսվում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում աղբյուրները: «Ո՛չ, դեռ չի նախատեսվում այն երկարաձգել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հունիսի 15-ից հետո նախատեսվում է երկարաձգել ներգաղթյալներին տրված արտոնությունները: 2020 թվականի ապրիլին ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որի դրույթներով բոլոր օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տրվում ժամանակավորապես մնալ և օրինական աշխատել երկրում: Բացի այդ, օրինախախտ օտարերկրացիներին հնարավորություն է տրվել կարգավորել իրենց իրավական կարգավիճակը՝ առանց որևէ տուգանքների: Հրամանագիրն ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի 15-ը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր