Թուրքիայում 8 օջախ չի հաջողվում մարել , հրդեհները աննախադեպ չափերի են հասել՝ դուրս գալով վերահսկելիության սահմաններից          Տեսանյութ.Փաշինյանը սյունյաց բարեւը ստացավ ու սկսեց վենդետաներ իրականացնել նրանց նկատմամբ       Սա է հիմքերի հիմքը, որ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին    

14 հուն 2021 14:16

Մեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են, որ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. Պատգամավոր

Ապրիլյան նստաշրջանում, երբ դուրս բերեք ադրբեջանական պատվիրակության բոլոր ելույթները, կտեսնեք, որ մի բան կա՝ «տվեք ականապատ տարածքների քարտեզները և մենք կքննարկենք գերեվարված անձանց ազատ արձակումը»: Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին՝ ամիսներ շարունակ Ադրբեջանը պահանջել է ականապատ տարածքների քարտեզը, դուք չե՞ք տվել: Դուք չեք տվել, որ տղաներն ամեն օր մնան գերության մեջ, որպեսզի ձեր քարոզարշավի պիկին տաք Ակնայի 57 հազար ականների քարտեզը և դրա դիմաց ձեզ քարոզչական բոնուսներ հավաքեք:

«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամների ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը հիշեցրեց՝ դեռ ավելի վաղ էր ասել՝ ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմը գերիներ կվերադարձնի, որպեսզի ապահովի ներկայիս իշխանության բարձր վարկանիշը:

«Անուն չեմ տա, բայց ես խոսել եմ գերությունից վերադարձած 15 տղաներից մեկի հետ և նա պատմել է, որ նրանք անցել են դժոխքի միջով, ասում էր՝ վերջին երկու ամսներին ամեն շաբաթ իրենց ասում էին՝ հագնվեք, ձեզ տանում ենք Հայաստան, տանում էին, ծեծում և վերադարձնում, իսկ վերջին անգամ ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք, մորթենք: Ասում է՝ մինչև Վրաստանի սահման չեն հասել, չեն հասկացել, որ վերադառնում են, իսկ Փաշինյանն ասում էր՝ ոչինչ, երկու ամիս էլ կսպասեն»,-ասաց և շեշտեց, որ Փաշինյանը շարունակում է գերիների վերադարձը համարել իրենց տարած աշխատանքների ձեռքբերումը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր