Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

14 հուն 2021 15:59

Սյունիքի ճանապարհներին առկա են ադրբեջանցի զինված ծառայողներ, նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանցի զինծառայողներ, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են:


Ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն օգտագործվում են պատրվակ` ադրբեջանական զինծառայողներ տեղակայելու համար: Այս արարքները պատճառով խաթարվել է մարդկանց ողջ ազատ տեղաշարժը:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ադրբեջանական զինծառայողների ինքնին առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ողջ երկրի և առաջին հերթին` Սյունիքի մարզի նշված համայնքների բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի խախտում է:


Բացի այն, որ նրանց ներկայությունը խաթարել է ԵԱՀԿ պահանջներով երաշխավորված բնակչության անվտանգ ու խաղաղ կյանքը, նաև Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի շարունակվող խախտում է:


Խախտված է նաև Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ ադրբեջանցի զինվորականները հենց օրինական պաշտոնական փաստաթղթերով մարդկանց պատկանող տներում կամ հողատարածքներում են (Օրինակ` Որոտան, Շուռնուխ և այլն): Դա խաթարել է մարդկանց ապրելակերպն ամբողջությամբ:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր