Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել          «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել       Երևանում տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը    

14 հուն 2021 17:00

Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ

Հունիսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը` Մեհրիբան Ալիևան, մեկնել են Լեռնային Ղարաբաղ` Վարանդայի (Ֆիզուլի) շրջան:


Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ալիևներն այնտեղ ծանոթացել են միջազգային օդանավակայանի կառուցման աշխատանքներին:


Հիշեցնենք, որ վաղը Շուշիում նախատեսված է Ալիևի և Թուրիքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Թուրք ղեկավարն օրերս ասել էր, որ Շուշիում  խոշոր համաձայնագիր է կնքվելու Բաքվի և Անկարայի միջև:


«Հունիսի 15-ին Ալիևի հետ մենք կուղևորվենք «ազատագրված» (չակերտները` խմբ.) քաղաքներից մեկը՝ Շուշա (Շուշի- խմբ․), որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,- ասել էր Էրդողանը, որը պաշտոնական այցով Ադրբեջանում կգտնվի հունիսի 14-16-ը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր