Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները
![Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները](https://mail.hayacq.com/uploads/posts/2021-06/medium/1623688355_bever.jpg)
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Վրաստան այցին և հայտարարություններին՝ Վահե Գասպարյանը նշեց, որ ԱՄՆ-ն, ֆրանսիական դաշնակիցները շատ լուրջ հետաքրքրված են տարածաշրջանով. «Գերիները վերադարձվել են հենց ԱՄՆ-ի, Վրաստանի միջնորդությամբ և գերիների վերադարձ եղավ Ֆիլիպ Ռիքերի այցի հաջորդ օրը կամ երկու օր հետո: Ֆիլիպ Ռիքերը խոսեց նրանց մասին ոչ թե որպես ռազմագերիների, այլ ձերբակալված կամ անօրինականորեն պահվող մարդկանց նա բոլոր գերիների մասին խոսեց: Ֆիլիպ Ռիքերը խոսեց հարցի համապարփակ կարգավորման մասին, կարգավիճակը ներառյալ և առաջին հերթին ի հեճուկս Լավրովի, որը ասում է, որ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգվում է: Ֆիլիպ Ռիքերը խոսեց նաև Արցախում միջազգային մանդատ ունեցող դիտորդների՝ խաղաղապահների մասին, խոսեց հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ անվանելով Հայաստանը ընկեր երկիր»:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութերում