Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

15 հուն 2021 13:15

Տեսանյութ.Այս հանցագործ դուրսպրծուկներին,ժանգոտած մեխերին,դուրսպրծուկներին հատ–հատ ծակերն ենք կոխելու ձեր անունից

Ձեր տված պողպատե մանդատով մենք շատ տեղերից՝ ներառյալ այստեղից, այ սրանով հանելու ենք այդ ժանգոտած մեխերին, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին․ Նիկոլ Փաշինյան




Այսօր Սիսիանում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկին ցուցադրեց մուրճը և նշեց, որ այն իրենց  պողպատյա մանդատի սիմվոլն է։ «Ձեր տված պողպատե մանդատով մենք շատ տեղերից՝ ներառյալ այստեղից, այ սրանով հանելու ենք այդ ժանգոտած մեխերին, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին, որովհետև Սյունիքը նրանց համար հայրենիք չէ, այլ մաքսային տերմինալ, դեպի իրենց օֆշորային հաշիվները համալրող աղբյուր՝  ատկատներ անելու՝ ժողովրդի հաշվին, իրենց ՍՊԸ–ների հաշիվները լցնելու միջոց, և այս մանդատով ջարդելու ենք բոլոր նրանց հաշիվները, ՍՊԸ–ները։ Այս հանցագործ դուրսպրծուկներին հատ–հատ ծակերն ենք կոխելու ձեր անունից»,–ասաց նա։


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սյունիքը Հայաստան է այնքան, որքան Երևանը,  Գյումրին, որքան Լոռին, Տավուշը։ «Մենք կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռ»,–ասաց նա։




Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, նա նշեց, որ դաշնակիցների աջակցությամբ սահմանային իրադրությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ դրա հնարավորությունը իրապես կա։ «Ադրբեջանի զորքերը աներկբայորեն պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից անդին, և այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը»,–ասա նա։


Նա նշեց, որ իրենց պատկերացմամբ սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, նաև  միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա, իսկ մինչ այդ զորքերը հայելային եղանակով պետք է վերադառնան մշտական տեղակայման վայրեր։ «Ես կասկածներ ունեմ, որ այս միջադեպերով փորձ է արվում ազդել նաև Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա»,–ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր