Եվրոպական տիեզերական գործակալությունը Թուրքիայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը ցույց է տվել տիեզերքից          Տեսանյութ.Ոչ մի տեղ թատրոն գրած չէ, ծափահարությունների ավանդույթը թարգեք․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին       Կրակոցներ Ջրվեժում.պարեկները պրոֆեսիոնալ ձևով օղակի մեջ են առել նրանց, ու նրանք չեն կարողացել ճողոպրել    

15 հուն 2021 16:18

Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` մինչդեռ միտումնավոր «դրել է իր տակն» ու սպասել,չի համաձայնել. Ավագյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ականապատ տարածքների քարտեզները միտումնավոր «դրել է իր տակն» ու սպասել մինչև նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը, մինչդեռ ավելի վաղ կարող էր դրանք փոխանցել ադրբեջանական կողմին և Հայաստան վերադարձնել ոչ թե 15, այլ բոլոր գերեվարված տղաներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, որը սերտ կապեր ունի Արցախի խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։
Փոխանակումն իրականացվել է ԱՄՆ–ի և Վրաստանի միջնորդությամբ, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն դեռևս նոյեմբերին նույն հարցով բանակցող ռուսական կողմին հայտնել էին, թե Հայաստանը որևէ ստույգ տվյալ չունի այդ տարածքների ականապատման քարտեզների մասին։


«Եթե հիմա նա  դիմեր ռուսական կողմին, շատ մեծ սկանդալ կլիներ և հարցեր կառաջանար, դրա համար կապ է հաստատել ԱՄՆ-ում գտնվող իր խորհրդականի հետ և նրա միջոցով տեղեկացրել է, որ պատրաստ է ԱՄՆ Պետդեպի և Վրաստանի վարչապետի միջնորդությամբ այդ քարտեզները հանձնել Ադրբեջանին»,- նշեց Ավագյանը։


Նրա խոսքով` քարտեզները, որոնք Փաշինյանը փոխանցել է ադրբեջանական կողմին 15 գերու դիմաց, 100.000 ականի տեղեկություն են պարունակում, իսկ մեկ ականի ականազերծման համար Ադրբեջանը ստիպված էր մոտ 1000 դոլար ծախսել։ 


«Եթե այդ թիվը բազմապատկենք 1000 դոլարով` կստացվի, որ այդ քարտեզն ունենալով, ադրբեջանական կողմը չի ծախսի 100 մլն դոլար, բացի դրանից` չի ծախսի այն 10-15 տարին, որը նա պատրաստվում էր ականազերծման համար ծախսել»,- հավելեց նա։ 
Ավագյանն ասում է, որ չնայած այս ամենին` հիմա էլ ռուսական կողմը պատրաստակամ է հնարավորությունների սահմանում և բանակցությունների միջոցով Հայաստան վերադարձնել Բաքվում պահվող մյուս գերիներին. երեկ է հանդիպել գեներալ Մուրադովին։








Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր