Տեսանյութ.Հանդիպել եմ Կադիրովի հետ, նա իր հավանությունն է տվել.Հայաստանը կունենա ալտերնատիվ ճանապարհ դեպի Ռուսաստան
![](https://panorama.am/news_images/840/2519766_1/kad_2358.thumb.jpg)
ԱԱԾ նախկին տնօրենը մանրամասնեց, թե ինչու է այցելել Չեչնիա ու ինչպես է սկսել ընկերություն անել այդ երկրի նախագահի հետ։
«Դուք գիտեք, որ Հայաստանը Ռուսաստանին կապող ընդամենը մեկ ցամաքային ճանապարհ ունի, որն անցնում է Վրաստանի տարածքով՝ Լարսի անցակետով, որը տարվա վեց ամիսը չի գործում, իսկ եթե գործում է, ծանրաբեռնվածության պատճառով ունենում ենք կուտակումներ, փչանում է ապրանքը»,- ասաց նա։
Ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ Վրաստանի տարածքով հնարավոր է ևս մեկ ճանապարհ՝ Իտում Կալի-Շատիլի հատվածով, որը սահմանակից է Չեչնիայի հետ։
«Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի, որի հետ ունեի և հիմա էլ ունեմ շատ լավ ընկերական հարաբերություններ, խոսել եմ, ասել եմ՝ հնարավո՞ր է այդ ճանապարհը կառուցենք, սկսի գործել, ասել է մեր կողմից հնարավոր է, եթե կարողանաք պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Մեկնել եմ Ռուսաստան, հանդիպել եմ Կադիրովի հետ, նա իր հավանությունն է տվել, պատրաստակամություն է հայտնել այդ ճանապարհը կառուցել։
Հիմա այդ ճանապարհը կառուցել են, մնացել է երկու կմ։ Այդ հատվածը կառուցելուց հետո Հայաստանը կունենա ալտերնատիվ ճանապարհ դեպի Ռուսաստան, մի ճանապարհ, որտեղ ձյուն չի գալիս, խնդիրներ չեն լինի անցնելու համար։ Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ է»,- ասաց Վանեցյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։