Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երը          Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին       Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն    

16 հուն 2021 12:32

Փաշինյանի խորհուրդը՝հակապետական պաշտոնյաներին՝ինքնակամ պառկել իմ նշած ասֆալտի հատվածներում, սելֆի անել ու դնել իրենց ֆեյսբուքյան էջերում

Ոմանք տպավորություն էին ստեղծել ու փորձ էին արել ի ցույց դնել, թե Սյունիքը հակադրված է մնացած Հայաստանին, այս մասին Սյունիքի Գորայք համայնքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


«Ու երեկ այդ պրոպագանդիստական սուտն ուղղակի ջարդուփշուր եղավ։ Ես համոզված եմ, որ ընտրությունների ժամանակ նույնպես ջարդուփշուր է լինելու», — ասաց նա։


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեդիադաշտում «ահավոր մեծ վայնասուն է»։


«Փորձ են անում վերականգնել իրենց նախկին քարոզչական թեզերը, բայց դա նրանց չի հաջողվի», — վստահեցրեց վարչապետի պաշտոնակատարը։


Նա ասաց, թե կան հակապետական որոշ պաշտոնյաներ, որոնք պառկելու են ասֆալտին։


«Ես, որպես բարի կամքի արտահայտություն, այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ պառկել իմ նշած ասֆալտի հատվածներում, սելֆի անել ու դնել իրենց ֆեյսբուքյան էջերում, որ ազգային համաձայնության մթնոլորտում խնդիրը լուծեն», — նշեց Նիկոլ Փաշինյանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր