Տեսանյութ.Էրդողանի հարցմանը Ալիևը պատասխանել է՝այնտեղ էլ հյուրանոց կլինի, ցույց տալով Ստեփանակերտը

Ինչպես գրում է minval.az-ը, Ալիևն Էրդողանին ցույց է տվել լեռները` նշելով, որ քաղաքը գտնվում է դրանց հետևում: Թուրքիայի ղեկավարը, իր հերթին, հետաքրքրվել է` արդյոք այնտեղ է գտնվում հյուրանոցը, որտեղ իրենք կանգ են առնելու:
«Ոչ, բայց այնտեղ էլ հյուրանոց կլինի»,-պատասխանել է Ալիևը:
Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել են Ալիևները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:
«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել էր Ադրբեջանի ղեկավարը:
Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել էր նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:
Իլհամ Ալիևն ասել էր, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները: