Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 հուն 2021 16:03

Նախկինները կերան, ներկան էլ՝ հաշիվը փակեց.Հայերին տրվեց հնարավորություն Երկիրը դարձնելու դրախտավայր, բայց վերածեցին քաոսի

Հայերին տրվեց հնարավորություն իրավամբ Երկիրը դարձնելու դրախտավայր, տասնամյակներ անց դարձավ ֆորպոստ, հիմա՝ անդեմ, թող ներվի՝ որբի գլուխ, որ ով ուզում խուզում է ու նրա համար, որ ի տարբերություն հրեա իշխանավորի, հայ իշխանավորն այդպես էլ  չունեցավ Հայկ Նահապետի թասիբը ու իր անսխալականության բարդույթով, կուսակցական կամ նեղ անձնական շահը գլխավոր պլան մղելով, երկիրը վերածեց քաոսի: Փաստում եմ՝ այս վիճակի համար պատասխանատու են բոլոր՝ նախկին և ներկա կառավարությունները՝ նախկինները կերան, ներկան էլ՝ հաշիվը փակեց։ Այժմ էլ ամեն ինչ արվեց, որպեսզի ընտրություն արվի նախկինի և ներկայի միջև: Ընտրություններից հետո

Հայաստանին անհրաժեշտ է .  

1.Օրենքի դիկտատուրա,
2.Ազգային կառավարություն,
3.Մի անձի վրա կարված սահմանադրության փոփոխություն:

Հակառակ դեպքում գործելու է դիմադրության իրավունքը:

Լևոն Բաղդասարյան
ՀԱՊ կուսակցության լիազոր ներկայացուցիչ, փաստաբան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր