Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

17 հուն 2021 13:35

Առաջին փուլում Հայկը հաղթելու է ոսոխ Բելին. Շարմազանովը` 2–րդ փուլի հնարավորության մասին

ՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բացառում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլի հնարավորությունը։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։

«Ես երկրորդ փուլ չեմ տեսնում, ես տեսնում եմ, որ առաջին փուլում ազգային ուժերը և հայ ժողովուրդը հաջողության են հասնելու, ինչպես ասում են` Հայկը հաղթելու է ոսոխ Բելին»,–նշեց Շարմազանովը։
Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունն առաջին իսկ փուլում 50+1 ձայն է ստանալու։
«Չեմ ասում` մեկ քաղաքական ուժ. ազգային ընդդիմությունը»,– ասաց նա։

***
«Իշխանությունը «գլուխը պատին կտա»՝ ընտրության օրը «դեբոշներ» կսարքի, Երևանն ու Հայաստանը «պոլիգոն» չեն, որ քաղաքացիական բախումներ գնան»,-  ասաց  Շարմազանովը: «Յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք մեր ընտրությունը, յուրաքանչյուր հայ մարդ չպետք է թույլ տա, որ Հայաստանը վերածվի «պոլիգոնի»», – նշեց Շարմազանովը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի ներքին անկայունությունը ձեռնտու է 3 հոգու՝ Էրդողանին, Ալիևին ու Փաշինյանին: «Մուրճով խոսող ես, 1000 հոգով Սյունիք գնացող ես, գնա Սև լիճը, Սոթքն ազատագրի, Շուռնուխից դրանց քշի: Երեք տարվա մեջ և 44-օրյա պատերազմի ընթացքում իր «ավագ եղբորը»՝ Ալիևին չի հանդգնել մի թթու խոսք ասի: Հունիսի 20-ին կապիտուլյանտին պետք է գցել պատմության աղբանոցը»,- նշեց Շարմազանովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր