Սուրեն Պապիկյանի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով վիրավորում ստացած 14-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1623923090-2749.jpeg)
Նա նշել է, որ երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:
«Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը»,-նշել է Դերձյանը։
Ըստ 168. am-ի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան է մեծ արագությամբ ընթանալիս Սուրենավան գյուղի մոտ հարվածել դիմացից ընթացող «Նիվա» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող երեխան, կայքի տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։