Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ          Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

17 հուն 2021 14:50

Տեսանյութ.Գեղարքունիքում ու Սյունիքում թշնամին սկսել է ականապատել այն, ինչ գրավել են. ադրբեջանցիներն էլ են զարմացել, թե ինչու հայերն իրենց հետ չեն շպրտում

Թշնամին սկսել է ականապատել այն, ինչ գրավել են՝ Գեղարքունիքում ու Սյունիքում: Մեր տարածքներն ականապատում են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանի խոսքերով, հավանաբար ադրբեջանցիներն էլ են զարմացել, թե ինչու հայերն իրենց հետ չեն շպրտում. «Վերցնելով գալիս են»:

Ինչ վերաբերում ընտրություններին, Բագրատյանի խոսքերով, այդ օրը քվեարկում է դավաճանությունն ու ոչ դավաճանությունը, կա 15 կուսակցություն, որոնք դավաճանության կողմն են, դրանք Նիկոլ Փաշինյանին աջակցող ուժերն են:
***
Իմ ունեցած տեղեկություններով, Էրդողանին նաև գաղտնի բարձրացրել են Իշխանասարի կողմը, ցույց են տվել Հայաստանը, թե ոնց ես ջոկում, միջանցքը ջոկի: Որևէ կասկած չունեմ, որ Նիկոլը դա տալու է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր