Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել          Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք       Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է    

18 հուն 2021 10:56

Այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

«Ձեր ձայնը տվեք Հայ ազգային կոնգրեսին և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որ ի վիճակ կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը»,- հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ուղերձում ասում է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։


Նա նշում է, որ քարոզարշավի ընթացքում իրենք լիովին կատարել են այդ դերը, և այսուհետև էլ  նոր ձևավորվելիք խորհրդանում պատրաստ են շարունակել այն՝ մեր ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար։


«Ես հավատում եմ ձեր ողջախոհությանն ու  վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը։ Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք»,- ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր