Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

18 հուն 2021 12:27

Այս տանից գալիս է փտման հոտ ... և հնչում են անմեղ սպանված երեխաների ձայները ... և հնչյունները գլխատված եկեղեցիների զանգերի ...

Դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է բոլոր նրանց, ովքեր ունակ են տրամաբանորեն և առողջ մտածել, զգալ:  Նա նշում է, որ չի կարող այսօր լռել, քանի որ Հայաստանն այսօր կարծես կոտրված դռներով տուն լինի, որի միջով թշնամիներն ու կողոպտիչները սողոսկում են՝ ներկայացնելով առասպելական իրավունքներ:


«Այս տանից գալիս  է փտման հոտ ... և հնչում են անմեղ սպանված երեխաների ձայները ... և հնչյունները գլխատված եկեղեցիների զանգերի ...


Արթնացե՛ք, արթնացե՛ք: Մենք Հայրենիք ենք կորցնում:


Հետպատերազմյան դեպրեսիայի համար 8 ամիսը բավարար ժամանակ է: Շատ հաճախ ընտրությունները ձևական բնույթ են կրում, բայց ոչ այս անգամ, ոչ մեր պարագայում:


Մուրճով հոգեկանը, որը պատերազմ հայտարարեց ամբողջ հայկական քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն, կեղծ-դեմոկրատը, որը մերկացրեց բռնապետի իր դեմքը, անգրագետ դեմագոգը և իշխանությանը կառչած  մանիպուլյատորը, ընդունակ է բղավել, որ հպարտ է պարտությամբ, հակաառաջնորդ, որի համար ցանկացած սթափ մարդ անվերջ ամաչում է: Մի՞թե մենք դրան արժանի ենք:


Հազարավոր զոհեր, հազարավոր հաշմանդամներ, հազարավոր անօթևան ընտանիքներ, հազարավոր այրիներ և որբեր, կորցրած հողեր, ոտնահարված սրբավայրեր, բաց սահմաններ, նվաստացում, որը չունի ավարտ, հասարակության լիակատար պառակտում:  Սա «Իմ քայլը դեպի դժոխք» կուսակցության գործունեության հետևանքն է:


Մեր ուժի մեջ է վերջ տալ այս մղձավանջին: Միայն հպարտությունը թույլ չի տալիս մարդուն ընդունել իր սխալը: Մենք ի վիճակի ենք դառնալ մեր Վերածննդի ճարտարապետները: Հայաստանը հնարավորություն ունի՝ արթնանալով հունիսի 21-ին վերականգնել գլխավորը` Արժանապատվությունը:


Մնացածը ժամանակ է պահանջում, ուժ է պետք, կամք է պետք, հավատ է պետք: Կորուստները չափազանց մեծ են ... Ես հավատում եմ իմաստությանը, ողջախոհությանը, ինտուիցիային և լույսին, որոնք ապրում են իմ մեծ ժողովրդի մեջ:


Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը կարող են վերադարձնել մեր խլած արժանապատվությունը, մաքրել մեր հողը կեղտից, պաշտպանել մեր սահմանները: Ամեն ինչ լավ կլինի! Ամեն ինչ լավ է լինելու!


Եվ թող Աստված մեզ հետ լինի»,- գրել է Սաթի Սպիվակովան:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր