Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

18 հուն 2021 14:02

Փաշինյանը գտնվում է ծանրագույն հոգեբանական վիճակում․ «Իմ քայլի» ներկայացուցիչները հիմա փորձում են ամեն կերպ կապ հաստատել Քոչարյանի հետ

Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը հոգեբանական շատ ծանր վիճակում է: Երեկվա հանրահավաքը պարզապես բարոյապես սպանել է Նիկոլին: «Իմ քայլն» իրեն պատեպատ է տալիս: Նրանք ամեն կերպ փորձում են ուղիներ գտնել դեպի Քոչարյանը. գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը իր թելեգրամյան ալիքում։

«Ռուբեն Գրիգորյանը փորձել է հանդես գալ որպես միջնորդ: Նա հայտնի մոսկվացի գործարար է, որը ժամանակին ֆինանսավորել էր «Բաղրամյան 26-ը» (մերձիշխանական թելեգրամյան ալիք), 2018-ին լիզում էր Փաշինյանի կրունկները, իսկ վեց ամիս առաջ տեղափոխվել է Նիկոլի հակառակորդների ճամբար։ Գրիգորյանը մեկնել է Երևան և փորձել հանդիպել Քոչարյանի հետ: Նրա գաղափարն այն է, որ Քոչարյանը վարչապետ է, Նիկոլը՝ փոխվարչապետ արտաքին քաղաքականության հարցերով: Ռուբեն Ցոլակովիչին քաղաքավարի, բայց վճռականորեն վռնդել են Քոչարյանի շտաբից:
Երեկ ամբողջ երեկո Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը փորձել է Քոչարյանի մարդկանց ապացուցել, որ Փաշինյանն անձամբ է կանգնած Քոչարյանի շտաբի երկու աշխատակիցների ձերբակալման հետևում: Ղազարյանն արդեն բացահայտ ասում է, որ որոշ մարզերում ոստիկանությունը դուրս է եկել Երևանի վերահսկողության տակից: Մի խոսքով՝ անվտանգության ուժերը «թռնում են»:

Ալեն Սիմոնյանի սեռական այլասերվածությունների բացահայտումը նրա քաղաքական կարիերայի ավարտն է: Փաշինյանի աջ ձեռքի ընտանիքում սարսափելի սկանդալ է:
Արարատ Միրզոյանի կինը Աննա Հակոբյանին ասել է, որ նրա սեռական կյանքը թավշյա հեղափոխության ավարտի սկիզբն էր:
Մի խոսքով՝ «Իմ քայլը» տարտարոսի ճանապարհին է։

Երեկ ուշ երեկոյան Փաշինյանի ստացած վերջին լուրն այն էր, որ Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, գրողի ծոցն է ուղարկել Փաշինյանի սուրհանդակներին և աջակցել Քոչարյանին: Նիկոլի սպառնալիքները, թե Ալիևն իր խնդրանքով Ինտերպոլի միջոցով հետախուզում կհայտարարի Կարապետյանին նկատմամբ, միայն զվարճացրել է միլիարդատիրոջը»,– նշել է Գաբրելյանովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր