ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

18 հուն 2021 14:30

Աբրահամյա՞նն է Հայաստանին «Իսկանդեր» մատակարարել.Ադրբեջանը փաստացի ՌԴ-ին մեղադրել է անօրինական գործողությունների մեջ

Մեղադրանք ներկայացնելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի դեմ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը փաստացի ՌԴ-ին մեղադրել է անօրինական գործողությունների մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը:


Նա հիշեցրեց, որ Արա Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է: Նրա խոսքով՝ փաստացի մեղադրանքն ուղղված է Ռուսաստանի հասցեին:




«Այն մեղադրանքը, թե նա զենք է մատակարարել Հայաստանին, որը հետո տեղափոխվել է Ղարաբաղ, սուտ է: Եթե զենք է մատակարարվել Հայաստանին եւ Ղարաբաղին, ապա  այն մատակարարել է Ռուսաստանը: Աբրահամյա՞նն է Հայաստանին «Իսկանդեր» մատակարարել: Նա կեղտոտ գործերով չի զբաղվում: Նրա բիզնեսն այլ ուղղություն ունի»,-ասաց ՌՀՄ ներկայացուցիչը:


Նա նկատեց, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ նման կեղծումների դիմում:


«Մեղադրանքը ոչ իրավաչափ  է: Նա հանցագործ չէ: Մենք խնդրել ենք, որպեսզի Աբրահամյանն այդ մասին զեկուցի Պուտինին: Երբեք չեք կարողանա վախեցնել Աբրահամյանին: Նա մտածում է, թե ինչպես կարելի է օգնել հայրենիքին եւ՛ նյութապես, եւ՛ քաղաքականապես: Ադրբեջանը չի հաղթել…Թուրքական եւ ադրբեջանական բանակներն ու սիրիացի վարձկանները կռվում էին փոքր Ղարաբաղի դեմ: Բացի այդ, Հայաստանի վարչապետը պատշաճ միջոցներ չձեռնարկեց, համընդհանուր մոբիլիզացիա չհայտարարեց: Նա փոքր հանրապետությունը մեկուսացման մեջ թողել: Աբրահամյանը որպես հայրենասեր մարդ մեկնեց Երեւան, այստեղ էլ՝ Ռուսաստանում, գնում էր նախագահի վարչակազմ, առաջ տանում հայ ազգի շահերը: Այդ պատճառով այդ հայտարարությունը ոչինչ չի նշանակում: Հետախուզում են հայտարարել…հետո ի՞նչ: Գնացեք, բռնեք Աբրահամյանին»,-նշեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր