Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 հուն 2021 18:02

Տեսանյութ.Ընտրություններից հետո պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ` Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի, Նիկոլ Փաշինյանի, բայց մեր ներկայացրած ծրագրի շրջանակներում

Տեսանյութ.Ընտրություններից հետո պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ` Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի, Նիկոլ Փաշինյանի, բայց մեր ներկայացրած ծրագրի շրջանակներում«Հայացք» մամուլի ակումբում Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ, «Ազատական» կուսակցության առաջին համար Սամվել Բաբայանը ամփոփեց արոզարշավի ընթացքը:

Սամվել Բաբայանը նկատեց, որ պատերազմից հետո 25 տարի բանակ ենք կառուցել, մտածել ենք, որ հզոր բանակ ենք, բայց պատերազմ է սկսվում, և երեք օրվա մեջ հասկանում ենք, որ պարտվում ենք, ու ոչ մեկը չի ուզում դրա համար պատասխան տալ. «Բանակ պիտի կառուցվի: Ժողովուրդները չեն պարտվում, պարտվում է կառավարումը, մարդիկ իրենց տեղում չեն եղել: Պատերազմը շախմատ է, որն ուղեղով են ղեկավարում, ոչ թե զենքի քանակով: Զենքի քանակն ու որակը կորուստների մասին է խոսում, բայց կառավարումը, ռազմավարությունը պետք է թույլ չտա, որ հակառակորդը թելադրողի դերում լինի: Պետք է պրոֆեսիոնալ բանակ կառուցենք, եռամսյակային հավաքներ կազմակերպենք 20-30 տարեկանների համար, վերապատրաստենք, տանեն, բաց դիրքերը լրացնենք»:
 
Սամվել Բաբայանը ընդգծեց, որ հայկական կողմը պետք է գերևարի ու որպես ահաբեկիչներ դատապարտի ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինծառայողներին, հետո նրանց փոխանակի հայ գերիների հետ։

Ընտրվելու դեպքում ում հետ կհամագործակցեն՝ Սամվել Բաբայանը նշեց «Եթե լինի կոալիցիա կազմելու հնարավորություն, ցանկացած ուժի հետ պատրաստ են համագործակցել՝ հանուն հայրենիքի: Ընտրություններից հետո պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ` Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի և մյուսների հետ, պատրաստ ենք համագործակցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ՝ մեր ներկայացրած ծրագրի շրջանակներում։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութերում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր