Տեսանյութ.18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք, չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը
«Հայացք» մամուլի ակումբում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ամփոփեց քարոզարշավի ընթացքը:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ պատերազմում Ադրբեջանի զոհերի թիվը կազմում է 18 000. «Լացս գալիս է, որ 18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք: Զոհերի այդ թվի մասին գրում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները: Այդ մասին ասում են գյուղերում ապրող մարդիկ, որտեղ զոհերի գերեզմանները տասնյակ անգամ ավելին է, քան մեզ մոտ: Զոհերը 2700-ը չեն, ինչպես ասում է Ալիևը: Նա ստում է: Շուշիում Ալիևը ստիպված էր կանգնել, պատերազմը Պուտինը չի կանգնեցրել: Ադրբեջանը այլևս մարդ չուներ՝ կռիվ ուղարկելու համար: Զորք չկար: Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը: Նոր «ավոներ» ու «մոնթեներ» կան, հերոս տղաներ կան: Հարցրե՛ք Գլխավոր շտաբում, և այնտեղ կպատմեն, թե ինչպես են 28 հայեր ոչնչացրել 300 ադրբեջանցու, 24 տանկ, 11 զրահամեքենա: Նման պատմությունները շատ են»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Այնուամենայնիվ Բագրատյանը կարծում է, որ Հայաստանը զարգացման ճանապարհ ունի. «Հայաստանը «կուկլա» երկիր է դառնալու, Ադրբեջանն ու Թուրքիան իրար գզելու են»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում