Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 հուն 2021 10:16

Արթուր Վանեցյանի սկանդալային բացահայտումները.Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել իր թիմակիցներին, կոտրել ֆեյսբուքյան էջերը

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել իր թիմակիցներին, կոտրել ֆեյսբուքյան էջերը, իրեն զեկուցել գրագրություններն ու դոսյեներ հավաքել նրանց դեմ,- հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Ա. Վանեցյանը՝ «168.am» -ին տված հարցազրույցում։

Ներկայացնելով սկանդալային բացահայտումները՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը նշել է, որ զեկուցել է Փաշինյանին, որ շիշ բռնողի ընտանիքի Ամանորի մի քանի միլիոնանոց ծախսը Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում հոգացել է քրեական մի տարր, մինչդեռ Փաշինյանը հրահանգել է ընթացք չտալ:

ԱԱԾ-ն Փաշինյանին նաև տեղեկացրել է շիշ բռնողի կողմից տուն, մեքենա գնելու ֆինանսական աղբյուրների մասին, սակայն կրկին թույլ չի տվել քայլեր ձեռնարկել՝ իրավական գնահատական տալու փոխարեն հանձնարարելով դոսյե հավաքելով թիմակցի դեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր