ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ»          Ավինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը. «Ժողովուրդ»       Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»    

19 հուն 2021 12:40

ԱՄՆ-ը դադարեցրել է բազմամիլիոնանոց ռազմական օգնությունն Ուկրաինային․ Politico

Սպիտակ տունը ժամանակավորապես դադարեցրել է բազմամիլիոնանոց ռազմական օգնությունն Ուկրաինային: Ըստ Politico-ի` խոսքը Կիևին 100 միլիոն դոլար հատկացնելու մասին է:




Համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հունիսի 16-ին Ժնևում կայացած հանդիպումից հետո: Նշվում է, որ Վաշինգտոնը սառեցրել է ոչ միայն ֆինանսական օգնությունը, այլև սպառազինության փաթեթը, որը նախատեսվում էր փոխանցել Ուկրաինային: Ամերիկյան կողմը պատրաստվում էր Կիև ուղարկել փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր, հրաձգային զենք և զանազան հակատանկային սպառազինություն։


Հունիսի 11-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 150 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինային՝ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում՝ երկրի սահմանները պաշտպանելու և ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունը խորացնելու համար:




2014 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացրել անվտանգության ոլորտում աջակցելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր