Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 հուն 2021 12:56

Պատրոն Դավոն հայտարարություն է տարածել.երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել

Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), որի նկատմամբ հետախուզում է հայտարարել Ադրբեջանի դատախազությունը, վստահեցնում է, որ երբեք անօրինական եղանակով զենքի մատակարարում չի իրականացրել։

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանի, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ 2001-2021 թվականների ընթացքում Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը և Դավիթ Գալուստյանը իբր մաքսանենգ ճանապարհով խոշոր տրամաչափի մարտական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ուղարկել Հայաստան, «այնտեղից էլ` Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի Հանրապետության հարակից շրջաններ»:

«Կարծում եմ՝ բոլորի համար պարզ են նշված քրեական գործի շինծու հիմքերը և դրա նպատակները։ Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ ես երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել: Բոլոր մատակարարումները կատարվել են զենքի առևտրային հարաբերություններում գործող միջազգային պահանջների և չափորոշիչների խստիվ պահպանմամբ»,– նշված է Դավիթ Գալստյանի հայտարարության մեջ։
Նրա խոսքով` ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում բարոյականությունից զուրկ և ոլորտից բացարձակ գիտելիքներ չունեցող Ազգային ժողովի պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախկին և ներկա այլ պաշտոնյաներ հրապարակայնորեն սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել իր մասին, որից հետո իր նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում:
«Այդ անձանց ազդեցությամբ իրավապահ և դատական համակարգի համատեղ ջանքերով ես շուրջ 4 ամիս գտնվում էի անազատության մեջ։ Ակնհայտ դիտավորությամբ և մանիպուլյացիաների միջոցով կեղծ տեղեկություններ սկսվեցին տարածվել նաև տարբեր լրատվական հարթակներում և պետական մարմինների պաշտոնական կայքերում։ Հենց այդ տեղեկություններից օգտվելով, դրանց հղումեր անելով էլ Ադրբեջանի Հանրապետությունն այժմ կեղծ և շինծու քրեական գործերի միջոցով փորձ է անում ամեն գնով խոչընդոտել Հայաստան զենքի մատակարարումը։ Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, իրավապահ համակարգը շարունակում է իրականացնել քրեական հետապնդում՝ սահմանափակելով իմ ազատ տեղաշարժման իրավունքը»,– ընդգծում է Գալստյանը։

Նրա խոսքով` այս ամենից իհարկե չէր կարող չօգտվել Ադրբեջանը, որը փորձ է անում նաև իր կեղտոտ խաղերի և ծուղակների մեջ ներքաշել հայ խոշոր գործարարներին՝ թիրախավորելով հայկական բիզնեսը արտերկրում։

Այդուհանդերձ, Գալստյանը հրապարակային հայտարարում է, որ շարունակելու է անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքին, իր հնարավորությունների ամբողջ ներուժով նպաստել հայրենիքի հզորացմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր