Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

19 հուն 2021 14:08

Հիվանդանոց տեղափոխված կանայք հայտնել են, որ ծեծվել են ԴԱՀԿ աշխատակիցների կողմից

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 17-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը, ժամը 14։00-ին նշված հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել են, որ «աջ բազկի, ձախ նախաբազկի վերին երրորդականի սալջարդ» ախտորոշմամբ և «աջ բազկի զույգ ծնկան հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 կին։


Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ պարզել են՝ տեղափոխվածներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս-ն և 42-ամյա Քրիստինե Գ-ն։ Վերջիններս բժիշկներին հայտնել են, որ իրենք մարմնական վնասվածքները ստացել են 2 օր առաջ իրենց տանը ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր