Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը          ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. տույժ տուգանքներ չեն հաշվարկվելու       «Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար    

20 հուն 2021 10:55

«Հայաստան» դաշինքի շտաբերում որոնում են քվեաթերթիկ տպելու սարք

«Ամեն կերպ փորձում են պարալիզացնել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի գործունեությունը»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:


Նա նշեց, որ հերիք չէ զեկուցագրի հիման վրա գնում են ու իբր խուզարկություն են կատարում, ի դեպ՝ որոնելով պարզապես  քվեաթերթիկ տպելու սարք, այլ կերպ ասած «Հայաստան» դաշինքի շտաբերում փորձում են գտնել գործարան, քանի որ քվեաթերթիկները տպում են գործարաններում:


Ա. Վարդևանյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի անդամներին հենց հիմա Սյունիքի մարզի տարբեր քաղաքներից բերման են ենթարկում Երևան՝ զուտ իբր բացատրություն վերցնելու և անհապաղ կրկiն հետ վերադառնալու իրենց գործունեության վայր:


«Այլ կերպ ասած՝ պարզապես ուզում են մեկուսացնել մեր շտաբի անդամներին ընտրության օրը»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:


Արամ Վարդևանյանն ընդգծեց՝ նման խայտառակության վերաբերյալ ուղղակի ուզում է դիմել իրավապահ մարմիններին, հատկապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ այս իրավիճակը պետք է դադարեցվի, պետք է  վերադառնալ օրինականության դաշտ:


Նրա գնահատմամբ, այս իրավիճակն  աբսուրդ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր