Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

20 հուն 2021 16:07

Իմ դեմ կարվել է մի գործ, փուչիկ է, որը պայթելու է մի օր .2 օրից նոր բան կհայտնեմ

Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը բացարձակապես անընդունելի է համարում իրեն վերագրվող մեղադրանքի կասկածը։ Չարչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին` հավելելով, որ բավականաչափ լավ տիրապետռում է օրենքներին և որևէ օրենքի խախտում չի կատարել։


«Գործը, որը կարվել է իմ դեմ, իր մեջ նյութ չի պարունակում, բացի օդից։ Այդ գործը փուչիկ է, որը պայթելու է։ Այս ամենը նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, որպեսզի ինձ ձերբակալեն։ Ասեմ, որ սա ինձ մեծ պատիվ է բերում, քանի որ եթե ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում ինձնից, ապա դա ինձ համար պատիվ է»,–ասաց Չարչյանը։
Նրա խոսքով` գործը բացառապես քաղաքական երանգ ունի և կախված է իր քաղաքական դիրքորոշումից։ Ավելին, նա խոստացավ գործին առնչվող նոր բան հայտնլ, սակայն երկու օրից։ Չարչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներից, որոնց հետ շփվել է` ասելով, որ երբեմն նրանք անգամ ջերմ են եղել իր հանդեպ։


Նա նշեց նաև, որ պետք է մի կողմ դնել, թե ով է ինքը և հարցը դիտարկել իրավական տեսանկյունից։ Չարչյանը պատմեց, որ ամեն ինչին նաև մի փոքր հումորով է պետք վերաբերվել։ «37 տարվա իմ աշխատանքային գործունեության ընթացքում, ձերբակալության 2 օրերի ժամանակ առաջին անգամ 2 գիշեր լրիվ հանգիստ քնել եմ` հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկար։ Շատ լավ հանգստացել եմ»,–ասաց Չարչյանը։














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր