Սպասվում են տարաբնույթ սադրիչ ակտեր,խախտումների քանակով հավանաբար ռեկորդ կսահմանվի

Նա հայտնեց, որ որոշել են մասնակցել, որպեսզի ժողովրդին այլընտրանք ներկայացնեն։
Սեֆիլյանի կարծիքով՝ եթե ժողովուրդն ակտիվ մասնակցի և ճիշտ ընտրություն կատարի, ապա կհաջողվի կանխել դավադիր խժդժությունները, որոնք նախօրոք պլանավորած են։
Նա ընտրողներին կոչ արեց ակտիվ լինել և տեր կանգնեն իրենց քվեներին։
Ազատամարտիկը կոչ արեց զսպվածություն ցուցաբերել, քանի որ, ըստ նրա, սպասվում են տարաբնույթ սադրիչ ակտեր։
«Վստահաբար հայտնի պատճառներով արդար ընտրություններից խոսել չենք կարող, առավել ևս այս իշխանությունների ապիկարությունը ևս պատճառ է, որ խախտումների քանակով հավանաբար ռեկորդ կսահմանվի։ Մենք չենք վստահում օրվա իշխանություններին և նրանից չենք սպասում արդար, ազատ ընտրություններ, պարզ է, որ նրանք ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար»,- հայտարարեց Ժիրայր Սֆիլյանը և նկատեց, որ ինչքան էլ փորձեն ընտրությունները կեղծել, եթե ժողովուրդը ակտիվ լինի և ճիշտ ընտրի, ապա դրա դեմ հնարավոր կլինի առնել։