Նրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի․ Թրամփը՝ Իրանի մասին          Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվոր       Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի    

20 հուն 2021 16:41

Դիվանագետները մեկ մարդու պես մերժել են Նիկոլ Փաշինյանին. Մեդիապորտ

Դիվանագետները մեկ մարդու պես մերժել են Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին գրում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։

«ԿԸՀ-ն արդեն ունի էլեկտրոնային եղանակով քվեարկած ընտրողների ընտրության արդյունքները: Դրանք օրենքի պահանջով կհրապարակվեն 20:00-ից հետո, երբ փակվեն տեղամասերը:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցել է 287 ընտրողից 284-ը: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ 168 ձայն ստացել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, դիվանագետները 112 ձայն տվել են «Պատիվ ունեմ» դաշինքին և ընդամենը 4 ձայն ստացել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»:

Հիշեցնենք, որ արտերկրում գտնվող ՀՀ դիվանագետներն ու իրենց ընտանիքի անդամները քվերակությանը մասնկացում են էլեկտրնային եղանակով, այսօրվա քվեարկությունից մեկ շաբաթ առաջ»,-գրում է ալիքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր