Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները          Հայաստանի դարպասին խփած գոլերի շնորհիվ Ռոնալդուն շրջանցել է Մեսսիին       Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր    

21 հուն 2021 15:14

Բաքվի ակնկալիքները ՀՀ իշխանություններից

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն ակնկալում է, որ Երևանը ճիշտ եզրակացություններ կանի երկրում տիրող քաղաքական ճգնաժամից.


«Երեկ Հայաստանում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սպասվում է նոր կառավարության ձևավորում: Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճիշտ եզրակացություններ կանի քաղաքական ճգնաժամային իրավիճակից: Այս ճգնաժամի արմատները խորն են, և դրա պատճառը Հայաստանի կողմից միջազգային իրավունքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումն է», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր